Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
04.02.2016 | 14:16

Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը, ԱՀԿ-ն և գործընկեր միջազգային կազմակերպությունները փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանդիսանում են լրջագույն մարտահրավեր առողջապահական համակարգի համար:

ԱՀԿ կանխատեսումներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն: Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում նույնպես քաղցկեղի կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության իրականացումը համարվում է առողջապահության առաջնահերթ խնդիրներից մեկը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմում է ընդհանուր մահացության 80%-ը, ընդ որում մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում` կազմելով 20.6%:
Հայաստանի Հանրապետությունում վերջին տասը տարինեին չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով/1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով/1.9 անգամ (2105 դեպքով): ՀՀ–ում 2015 թվականին կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն հաստատված ախտորոշումով հիվանդների թիվը կազմել է 8365, իսկ ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը` 38918: Բոլոր տիպի քաղցկեղների հայտնաբերման ցուցանիշների դիտարկումն, ըստ փուլերի, ակնհայտորեն մատնանշում է, որ Հայաստանում քաղցկեղների վաղ հայտնաբերումը, այսինքն` հիվանդության I-II փուլերում, կազմում է 43%, իսկ դեպքերի 57%-ը հայտնաբերվում են III (19%) և IV փուլերում (38%): Ավելին, վերջին տարիներին բոլոր տեսակի քաղցկեղների վաղ հայտնաբերման ցուցանիշը չի բարելավվում և համակարգային խնդիր է:
Ուսումնասիրելով վերջին տարիների Հայաստանում չարորակ նորագոյացությունների հիվանդացության, մահացության, ապրելության, հաշմանդամության ցուցանիշների միտումները և ելներով ապացուցողական բժշկության տվյալներից, որի համաձայն քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների ազդեցությունները, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մի շարք ծրագրեր: Մասնավորապես` շեշտը դրվում է կանխարգելիչ միջոցառումերի իրականացման վրա: Երևանի և մարզերի պոլիկլինիկաներում գործում են ուռուցքաբանության կաբինետներ, որտեղ աշխատում են ընդհանուր ուռուցքաբաններ, ովքեր գրանցում, ուղեգրում և հսկում են քաղցկեղով հիվանդներին:
Այդ համատեքստում 2015 թվականից մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինինգային ծրագիրը, սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունների ծրագիրը` նպատակ ունենալով հնարավորինս վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդությունները, այդ թվում` արգանդի պարանոցի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի, շականակագեղձի քաղցկեղը:
Առողջապահական համակարգում գործում են երկու մասնագիտացված կենտրոն` Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ) և Գյումրու հակաուռուցքային դիսպանսերը: Նշենք, որ ուռուցքաբանական ծառայությունների աշխարագրությունը վերջին տարիներին ընդլայնվել է և այսօր այն իրականացվում է նաև Երևանի պետական և մասնավոր որոշ հիվանդանոցների կողմից: Մոտ ապագայում Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ակնկալվում է բեկումնային առաջընթաց` շահագործման կհանձնվի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը: Այն մասնագիտական նոր որակ է ենթադրում` հատկապես ախտորոշման և ռադիոթերապիայի ասպարեզում:

Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ